Կարծիք

30.01.2014 14:40


Կիմա Եղիազարյան.

Կիմա  Եղիազարյան.

Երկու օր է զահլես տանում են...

Նախ զանգեց ավտոմատչիկուհին, թե մինչեւ փետրվարի 1-ը եթե չմուծեք հեռախոսի վարձը՝ կանջատենք:

Քիչ առաջ էլ նորից զանգ: Կենդանի տղամարդու ձայն.

-Ալո՜, ջրմուղից ա, դուք պարտք ունեք, պետք ա մուծեք…

-Գիտեմ, կմուծեմ:

-Շուտ արեք, ըսենք չի ըլնի...

-Դե, հազիվ գազի ու հոսանքի գումարն ենք մուծել, այն էլ՝ կեսը…

-Ի՞նչ ա, պետք ա մենք էլ գանք գազի ու բանի նման ռուբիլնիկը անջատենք, որ մուծե՞ք…

-Դե, կներեք, էլի՞, երբ տարվա ընթացքում, չգիտեմ՝ հազար անգամ ջուրը կտրում եք՝ օրերով, ո՞վ է դրա համար մեզ փոխհատուցում, չէ՞ որ ձեր անջատումներով բաժանորդին անհարմար դրության մեջ եք դնում:

-Դե, էդ հե՛չ, էդ հարցն էլ կկարգավորվի…

-Ե՞րբ, հարյուր տարի էս վիճակն է, ե՞րբ եք կարգավորելու...օրերով ջուրը կտրում եք ու դրա դիմաց բաժանորդին պատճառած վնասը չեք փոխհատուցում: Արդեն քանի տարի...Էդ փոխհատուցման գումարը եթե երբեւէ որոշեք տալ՝ դրանից հանեք իմ դեկտեմբեր ամսվա ջրի վարձի գումարը, չնայած՝ երեւի ստիպված լինեք այդ գումարով փակել իմ՝ մի քանի տարի օգտագործած ջրի վարձը...

-Դե, ասեցի էդ հարցն էլ ապագայում կլուծվի…

-Ի՞նչ է նշանակում ապագայում… ես տարիներ շարունակ պարտաճանաչ մուծել եմ ջրի վարձը, առաջին անգամ մի փոքր ուշացրել եմ, զանգել ու հրահանգում եք...Է՛հ, հետո՞...Ես էլ ինձ պատճառված վնասի փոխհատուցման մասին եմ հիշեցնում:

-Կըլնի, կըլնի, վախտը կգա, էդ էլ կըլնի

-Դե, երբ վախտը կգա, էն ժամանակ էլ կմուծեմ, առայժմ դուք եք ինձ պարտք՝ վատ սպասարկման համար...

Աո՜ւ...Հիմա ես որտեղ եմ ապրում...Ապահով Հայաստանո՞ւմ...

Այս խորագրի վերջին նյութերը