Կարծիք

25.01.2014 02:10


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ  Պողպատյան.

Յուրաքանչյուր բռնապետական ռեժիմ գոյատևում և վերարտադրվում է տվյալ երկրի պետական ռեսուրսի հաշվին՝ այդպիսով թուլացնելով պետությունը:

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է օրհասական վիճակում, իշխող ավտորիտար ռեժիմը սպառել է պետական բոլոր ռեսուրսները, ինչի արդյունքում հենց ռեժիմի մեջ առաջ են եկել ճաքեր, իսկ պետության գլխին կախված է ինքնիշխանությունը կորցնելու վտանգը:

Տասը զոհերի արյան գնով Բաղրամյան 26-ում հայտնված Սերժ Սարգսյանի միակ հավատամքը, միակ սկզբունքը սեփական իշխանության պահպանումն է: Նա պատրաստ է զիջել և կորցնել ամեն բան՝ հանուն նախագահական նստավայրում մի քանի րոպե ավելի մնալու: Սակայն փաստ է, որ զիջելու և թալանելու բան այլևս չի մնացել, Ազատիչի ռեժիմը վատնել է պետության ամբողջ ռեսուրսը՝ քայքայելով հանրապետության հիմքերը:

Ռեժիմի թուլացմանը զուգահեռ՝ թուլացել են նաև հենց իր՝ Սերժ Սարգսյանի դիրքերը, ինչի հետևանքով սկսվել են տարբեր ներիշխանական խլրտոցներ, ինչն, ըստ էության, պայքար է հանուն իշխանության:

Իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է ճանապարհներ փնտրել իր իշխանությունը վերարտադրելու համար, և, ինչպես երևում է՝ այս գործում նա միայնակ է մնացել:

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյությունը մարտահրավեր է մեր պետականությանը, նրա՝ իշխանության ղեկին մնալու ամեն օրը հարված է Հայաստանի Հանրապետությանը:

Հարկավոր է, որ յուրքանչյուր ՀՀ քաղաքացի, քաղաքական, հասարակական բոլոր ուժերը գիտակացեն սա, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել մեր պետության համար:

Այսօր պետության անվտանգության պատասխանատվությունը իր վրա պետք է վերցնի հասարակությունը, քանի որ իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, որևէ առնչություն չունեն դրա հետ, պետության շահը նրանց չի հուզում, նրանք բազմիցս ապացուցել են, որ առաջնորդվում են միմիայն աձնական շահով:

Ուստի մենք բոլորս, հասարակության յուրքանչյուր անդամ պետք է ապացուցի, որ պատարաստ է ավելին անել իր պետության համար, քան Սերժ Սարգսյանը՝ իր իշխանության համար:

Այս պայքարում Սերժ Սարգսյանի հաղթանակը Հայաստանի Հանրապետության պարտությունն է, հետևաբար՝ հաղթանակն այլընտրանք չի կարող ունենալ:

Այս խորագրի վերջին նյութերը