Կարծիք

23.01.2014 12:19


Վազգեն Պետրոսյան.

Վազգեն Պետրոսյան.

Այնպիսի տպավորություն է, կարծես Տիգրան Սարգսյանը դիտմամբ է ամեն ինչ անում այնպես, որ իր վրա հասարակական լայն քննադատություն բերի: Տնտեսական տոտալ ձախողումը, օֆշորային սկանդալը, ԱԳՆ ու Կառավարության շենքերի «խուրդումը» վաճառքի կամ վարձակալման տեսքով, գանձարանի թանկարժեք իրերը աճուրդի հանելը հերիք չէր, հիմա էլ թուրք ազգայնամոլների հետ նկարվում է: Հանկարծ իմացանք, որ թուրք ազգայնականը ոչ միայն մի լավ «ղժացել» է Հայաստանում, այլ դեռ մի բան էլ նկարվել վարչապետի, կաթողիկոսի, «ինգլիշ սփիքինգ» քաղաքագետների ու էլ «եսիմ՝ ում» հետ: Ո՞վ դառավ այդ Օքթայը, որ նման կերպով ընդունվեց Հայաստանում: Կարծես ոչ թե «Գորշ գայլեր»-ը ներկայացնող թուրքն էր եկել, այլ Անջելինա Ջոլին, դրա համար բոլորը վազեցին հետը նկարվելու:
Վարչապետի հասցեին քննադատություններն ուղղակի իրար հերթ չեն տալիս, բայց վարչապետը շարունակում է նույն ոճով: Լավ, էլ ի՞նչ պետք է անի Սահմանադրությամբ ՀՀ երրորդ դեմքը, որպեսզի հրաժարական տա ու հեռանա:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը