Կարծիք

22.01.2014 23:25


«Զգացմունքայինները, անտեղյակները և սրիկաները»։

«Զգացմունքայինները, անտեղյակները և սրիկաները»։

Բոլոր նրանց, ովքեր բացասական են արտահայտվում ոչ իշխանական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների` Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ կայացող համախմբման վերաբերյալ կարելի է բաժանել 3 խմբի.

1. Զգացմունքայիններ

Մարդիկ, որոնք չափից ավել կամ բացառապես զգացմունքային են վերաբերվում քաղաքական գործըթացներին, երբեմն նաև ավելի կարևոր են համարում սեփական նյարդերը հանգստացնելը, քան արդյունքի հասնելը:

2. Անտեղյակներ

Մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներից՝ ինֆորմացիոն բլոկադա, ապատեղեկատվություն չեն տեսնում ակնհայտ փաստերը:

3. Սրիկաներ

Ոչմարդիկ, որոնք ոչ թե չեն հավատում համախմբմանը, այլ տեսնելով համախմբման վտանգները՝ «ընդդիմադիրների» դեպքում սեփական գերագնահատված առասպելական անձի լուսանցքում հայտնվելու հեռանկարը, վարչախմբի անդամների դեպքում իշխանությունը կորցնելու սարսափը անում են ամեն ինչ, որ այդ համախմբումը չկայանա:

Հ.Գ. Այս օրերին մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են վերջին, քանակական առումով անվիճելի առաջատար խմբի անդամները ամբողջ թափով, ուղղակի կամ անուղակի լծվել Սերժ Սարգսյանի հանցախմբի պաշտպանության գործին:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը