Կարծիք

22.01.2014 11:36


Նինա Մարգարյան

Նինա Մարգարյան

Էռնստ-Լյուդվիգ Դրայսի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Այս անգամ ես Տիգրան Սարգսյանի հետ լիովին համաձայն եմ, քանի որ իսկապես իշխանությունների նմանատիպ խայտառակ որոշումները, որոնցից է, օրինակ, այս «բարեփոխումը» (որը գուցե այլ պայմաններում կլիներ իսկապես դրական, բայց ոչ երկրի այսօրվա պայմաններում), ստիպում են մարդկանց անդադար դուրս գալ փողոց և պայքարելիրենց իրավունքների համար և ընդդեմ այս իշխանությունների խայտառակ որոշումների: Եվ այս անվերջ պայքարում սեփական կյանքի և իրավունքների պաշտպանոթյան համար կամաց-կամաց ձևավորվում է քաղաքացիական հասարակությունը: Բայց լավ կլինի, որ իշխանությունները, այդ թվում՝ վարչապետը, վերջիվերջո, հասկանան, որ վաղ թե ուշ մարդկանց համբերության բաժակը կլցվի, և այդ ժամանակ շատերը կզղջան իրենց արածների համար:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը