Կարծիք

20.01.2014 22:21


Բագրատյանին ու մյուսներին. մի՛ թողեք, որ ձեզ օգտագործեն

Բագրատյանին ու մյուսներին. մի՛ թողեք, որ ձեզ օգտագործեն

Բագրատյանին ու մյուսներին. մի՛ թողեք, որ ձեզ օգտագործեն:

Ակնհայտ է, որ այս տարվա հենց սկզբից երկրում սկսվել են լուրջ գործընթացներ, որոնք հանգեցնելու են արմատական փոփոխությունների: Իշխանությունների ցայտնոտը երեւում է ամեն քայլի, ամեն րոպե, ամեն տողի տակ: Տրամաբանական է, որ իշխանությունները փորձելու են հակաքայլեր անել: Գոնե ինչ-որ բան անել: Հենց այդ նպատակով գործի է դրվել հաճախորդների, «ժողգործիքների» ողջ զինանոցը: Իսկ սրանց թիրախն ազնիվ մարդիկ են, հասարակության ազնիվ ու գուցե միամիտ շերտերը: Ինչ պետք է անի իշխանությունը: Իշխանությունը պետք է կազմակերպի պայքար բոլոր նրանց դեմ, ովքեր փաստարկված դեմ են խոսում այս իշխանությանը: Կրկնում եմ` վտանգավոր են փաստարկված խոսողները, իսկ լաչառները ոչ միայն վտանգավոր չեն, այլեւ, որոշ դեպքերում, շահավետ: Բնականաբար, իշխանության վարձկաների ռեսուրսները սահմանափակ են: Այդ դեպքում իշխանությունը տարբեր ձեւերով ներքաշում է իրենց պայքարում նաեւ այն մարդկանց, ովքեր իրենցը չեն, իրենց վարձկանները, իրենց հաճախորդները չեն: Ստացվում է, կարճ ասած, «ազնիվ քյարփինջություն»: Բերեմ մեկ օրինակ: Հրանտ Բագրատյանը փաստարկված «ոչնչացնում» է վարչապետին: Տնտեսագիտական լեզվով, թվերով, ցույց տալիս, որ Տիգրան Սարգսյանը բան չի հասկանում տնտեսությունից, մեզ բոլորիս խաբում է ու երկիրը հասցրել է ողբերգության եզրին: Չգիտես ինչու` նա վերջին շաբաթներին իր բոլոր գրավոր եւ բանավոր քննադատություններն առ Տիգրան Սարգսյան եւ կառավարություն սկսում է Ռոբերտ Քոչարյանին կպնելուց հետո: Հարց` հարգելի պարոն Բագրատյան, ինչո՞ւ: Չէ որ երկրորդ նախագահը ձեզ նման գրագետ, տնտեսագիտորեն հիմնավորված ցույց է տալիս, թե ինչ կոպիտ սխալներ է անում այս կառավարությունը, եւ ընդամենը հուշում է, թե ինչ պետք է անել երկրին օգուտ տալու համար: Պրն Բագրատյան, երբ դուք ձեր խոսքը համառորեն սկսում եք Քոչարյանին կպնելով, Դուք, անկախ ձեր` առ Քոչարյանն ունեցած վերաբերմունքից, արժեզրկում եք ձեր տնտեսագիտական խոսքը, Դուք կորցնում եք անաչառությունը ու պարզապես ծառայություն եք մատուցում նույն այն իշխանությանը, որին քննադատում եք: Այլոք ասում են, որ Դուք դա անում եք միտումնավոր, ու կա հետեւյալ տեսակետը.
Ա. Սա սովորական ինքնակլիենտացում է:
Բ. Դուք «աչոկ» եք հավաքում Սերժ Սարգսյանի մոտ ու նոր հետո անցնում կառավարության քննադատությանը:
Գ. Դուք պարզապես լավ չեք պատկերացնում քաղաքական կոնյուկտուրան եւ չեք գիտակցում, որ այս քայլով մեծ ծառայություն եք մատուցում իշխանություններին ու անձամբ Սերժ Սարգսյանին:
Ես, անձամբ, հակված եմ երրորդ տարբերակին: Ճիշտ եմ ես, թե` ոչ, ցույց կտա մոտ ապագան:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/geghamn?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը