Կարծիք

20.01.2014 15:14


Հրանտ Բագրատյան.

Հրանտ Բագրատյան.

Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները: Հետագայում ԱԺ-ում քայլ առ քայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ): Ուրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ բան է իր վզին փաթաթել կառավարությունը: Սահմանադրական դատարանը, կարծում եմ, չեղյալ է հայտարարելու այս «ռեֆորմը»: Այնքան ճչացող է հիմարությունը: Բայց ափսոս է այս հիմարությունը: Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի: Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում: Սա ռեկորդ է: Երեկ քրքրել եմ ինտերնետը՝ 30 տարվանից ավել դեպոզիտ չկա: Իսկ գուցե կա՞: Խնդրում եմ՝ մի հատ էլ դուք նայեք: Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք։

Հրանտ Բագրատյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը