Կարծիք

20.01.2014 01:20


Եթե հանրահավաքին չմասնակցեին չորս խորհրդարանական ուժերը, ապա հրապարակում հավաքված կլինեին 3000-ից էլ քիչ մարդ

Եթե հանրահավաքին չմասնակցեին չորս խորհրդարանական ուժերը, ապա հրապարակում հավաքված կլինեին 3000-ից էլ քիչ մարդ

Երեկվա հանրահավաքը հաջողված էր: Բոլորիդ շնորհավորում եմ:

Ցավոք, այսօր մեր խմբում փոխանակ բոլոր մասնակիցներին շնորհավորեն ու շնորհակալություն հայտնեն, մտածեն հետագա քայլերի մասին` հայտնվել են գրառումեր, որտեղ հնչում են կոչեր`ազատվել քաղաքական ուժերից,այլևս նրանց հարթակ չտրամադրել և այսուհետ պայքարը տանել նախաձեռնող խմբի և քաղաքացիական նախաձեռնությունների ուժերով:
Որպեսզի հասկանանք, թե որ ուժը ինչ ներդրում է կատարել երեկվա հանրահավաքում և ինչպես պետք է կառուցել պայքարի հետագա մարտավարությունը՝ կարծում եմ պետք է մի փոքր գիտական մոտեցում ցուցաբերել և վերլուծել, թե ով ինչ ներդրում է ունեցել երեկվա հանրահավաքի համար: Դրա համար ամենաօբյեկտիվ ցուցանիշն այն է, թե որ ուժը քանի մարդ է բերել հանրահավաքի: Ես երեկ փորձել եմ քաղաքականության մեջ թրծված իմ ընկերների օգնությամբ ստանալ մոտավոր պատկերը:
Եւ այսպես, ունենք մոտավոր հետևյալ հաշվարկը.
Քաղաքական ուժերի համակիրներ.
ՀԱԿ-մոտ 3000 մարդ
ԲՀԿ- 500 մարդ
ՀՅԴ-300 մարդ
Ժառանգություն-100 մարդ
ՀԺԿ-50 մարդ
Շանթի կողմնակիցներ-30 մարդ
Նախախորհրդարան-30 մարդ
Հանրապետություն կուսակցություն- 20 մարդ
Հայազն-20 մարդ
Քաղաքացիական պայմանագիր- 20 մարդ
ՍԴՀԿ- 15 մարդ
ՀՀՇ- 10 մարդ
ԴԵՄ շարժման ապաքաղաքական պրոֆեսիոնալներ - մոտ 2000 մարդ
Տրանսպորտի գների դեմ, էկոլոգներ, Մաշտոցի պուրակի ակտիվիստներ- 100 մարդ
Ազատամարտիկներ-100 մարդ
Այս թվերին ավելացնենք նաև այն մարդկանց, որոնք չլինելով որևէ ուժի համակիր՝ եկել էին Ազատության հրապարակ, ոչ թե կոնկրետ կուտակային պարտադիր վճարների դեմ բողոքելու, այլ սոցիալական դժգոհությունից ելնելով, ոգևորված լինելով այն հանգամանքից, որ տեղի է ունենում ընդդիմության համատեղ միացյալ հանրահավաք: Նրանց թիվը գնահատում եմ մոտ 1500 մարդ:
Եթե գումարենք նաև քաղաքացիական համազգեստով մոտ 400 ոստիկանների՝ ստանում ենք 8195 թիվը, այսինքն` մոտավորապես 8000 մարդ:
Հ.Գ. Այս թվերից շատ հետևություններ կարող ենք անել, բայց գլխավոր հետևությունը հետևյալն է` եթե հանրահավաքին չմասնակցեին չորս խորհրդարանական ուժերը, ապա հրապարակում հավաքված կլինեին (հանում ենք ոչ միայն այդ չորս քաղաքական ուժերի համակիներին, այլ նաև նրանց՝ ովքեր Ազատության հրապարակ էին եկել հանուն ընդդիմության համախմբման) 3000-ից էլ քիչ մարդ: Ուստի այս քաղաքական ուժերի մասնակցությունը մերժելուց առաջ պետք է շատ խորը մտածել:

Աննա Մնոյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/groups/659878787373449/permalink/752807458080581/

Այս խորագրի վերջին նյութերը