Կարծիք

15.01.2014 20:30


Գեղամ Նազարյան.

Գեղամ Նազարյան.
ՀՀ ԿԳ ՀՀԿ-ական նախարարին այսօր լսելուց հետո մի շարք հռետորական հարցեր առաջացան.
1. Քանի անգամ է անհրաժեշտ պանթեոն այցելել ՌԴ նախագահին մեկ օրում ութ անգամ շնորհակալություն հայտնելու եւ երկիրը մեկ այլ երկրից վասալական կախման մեջ դնելու համար:
2. Քանի անգամ է անհրաժեշտ պանթեոն կամ եկեղեցի այցելել օֆշորային սկանդալի մեջ հայտնվելու համար:
3. Քանի անգամ կամ ինչ ինտենսիվությամբ պետք է պանթեոն այցելել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ժողովրդին պարտադրելու համար:
4. Ամիսը քանի անգամ պետք է եկեղեցի այցելել գյուղացիներին կովի պտուկները լվանալու մասին դասախոսություններ կարդալու համար բյուջեից մի կլորիկ գումար դուրս գրելու համար:
5. Քանի անգամ է պետք պանթեոն այցելել արտագաղթի մասին հումորներ անելու եւ քահ-քահ ծիծաղելու համար:
6. Օրը քանի անգամ է պետք եկեղեցի այցելել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը մեկ օրում կտրուկ փոխելու եւ երկիրը ամբողջ աշխարհի առաջ խայտառակ անելու համար:
7. Տարին քանի անգամ պետք է պանթեոն կամ եկեղեցի այցելել տնտեսությունն ավերելու եւ աղքատների բանակն ավելացնելու համար:
8. Քանի այց է պահանջվում ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու համար:
9. Ինչպիսի վիճակում պետք է հայտնվի Հայաստանը, որ ոմանք գիտակցեն, որ մեր երկիրն օրհասական վիճակում է:

Քաղաքագետ Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը