Կարծիք

18.12.2013 16:43


Արման Թաթոսյան.

Արման Թաթոսյան.

Ուրիշ որ երկրում...

Ուրիշ ո՞ր երկրում կա լրատվամիջոց, որի խմբագիրը 100-150$-ով պատվիրված հոդվածներ է գրում։ Ուրիշ ո՞ր երկրում է բոլորին հայտնի լրատվամիջոցը կառավարվում բոլորին հայտնի շենքից։ Ուրիշ ո՞ր երկրում է ընդդիմադիրի անվան տակ հանդես եկող «անկախ» լրատվամիջոցը ցուցումներ ստանում նույն այն շենքից, թե ում, ինչպես և ինչքան է կարելի քննադատել։ Ուրիշ ո՞ր երկրում է խմբագրի անունը հիմնականում հիշատակվում «ծախված» բառին զուգահեռ։ Ուրիշ ո՞ր երկրում է, որ նման թերթերը օգտագործվում են այլ վայրում և ոչ կարդալու նպատակով։ Ուրիշ ո՞ր երկրում են «հավաստի աղբյուրները» վճարում իրենց ուզածը տպագրելու համար։ Ուրիշ ո՞ր երկրում են լրատվական դաշտը այսքան կեղտոտում ու աղավաղում, բայց և խոսում լրագրողական էթիկայից ու իրենց հետ ոչ մի կերպ չասոցացվող անաչառ լրատվությունից...

Աղբյուրը՝ https://www.facebook.com/arman.tatosyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը