Կարծիք

04.11.2013 12:11


Հարստանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերը. մարդկանց փողերի հաշվին

Հարստանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերը. մարդկանց փողերի հաշվին

Հարստանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերը. մարդկանց փողերի հաշվին: Սա է սրանց «Ապահով Հայաստանը»:

Առավոտվանից մի շարք նյութեր եմ տեսնում, որտեղ խոսվում է այն մասին, որ տրանսպորտի գինը կրկին կարող է բարձրանալ (տարբեր թվեր են ասում` 150, 170 դրամ): Քաղաքապետարանը բացատրում է այս ամենը նրանով, որ գումար չունի գծատերերին սուբսիդավորելու համար, որ իրենք երթևեկության գինը չբարձրացնեն: Ասեմ, որ անհրաժեշտ գումարը քաղաքապետարանը կարող է ստանալ վճարովի ավտոկայանատեղերից հավաքագրած գումարից, բայց քանի որ այդ բիզնեսը հանձնվել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը (երեխա չենք, հասկանում ենք, որ հենց Սերժի ձեռքն ա դա), այդ տեղից չեն կարող ֆինանսավորել երթուղայիններին: Ու ստացվում ա, որ սրա արդյունքում սովորական մարդկանց վզին պետք է սա փաթաթեն: Այ սենց են էս իշխանությունները Ապահով Հայաստան կառուցում` հարստացնում Սերժին ժողովրդի հաշվին: Ժողովուրդն էլ պետք է մի քիչ խելք ու դուխ, որ էս պարագայում ո՛չ կայանատեղերի համար փող տա, ո՛չ էլ հնարավոր թանկացման դեպքում վճարի տրանսպորտի համար 150 կամ ավելի դրամը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը