Կարծիք

25.10.2013 10:23


Կառավարությունը կա՛մ անմեղսունակության սինդրոմով է տառապում, կա՛մ սոցիալական լարվածություն ստեղծելու մասնագիտացում ունի

Կառավարությունը կա՛մ անմեղսունակության սինդրոմով է տառապում, կա՛մ սոցիալական լարվածություն ստեղծելու մասնագիտացում ունի

Պարզվում է՝ մեր երկրի ամենախոցելի խավերն են ոչ թե գործազուրկները (որոնք ստանում են ամսական 18.000 դրամ նպաստ), թոշակառուները, հաշմանդամները այլ պատգամավորները և նախարարները: ՀՀ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, որն այդպես էլ չփոխվեց բազում ձախողումներից հետո, կա՛մ անմեղսունակության սինդրոմով է տառապում, կա՛մ սոցիալական լարվածություն ստեղծելու մասնագիտացում ունի:

P.S. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը, ամիսներ առաջ տրանսպորտի թանկացման հետ կապված որոշումը ակամայից ստիպում են մտածել, որ վերևներում մազոխիզմի հետ սեր ունեցողներն են նստած: Երևի ժողովրդի վրդովմունքից ու սոցիալական լարվածությունից կայֆ են ստանում, ո՞վ իմանա:

P.S. Ի դեպ, ժողովո՛ւրդ, սա էլ գործադիրի նոր խաղերն է ԱԺ-ի՝ օրենսդիր իշխանության դեմ քաղաքացիներին լարելու: Իրականում մոռանալով, որ ԱԺ-ում 50+1 հենց ՀՀԿ-ն է: Դուրս է գալիս՝ գործադիրը այդ նախագծով ոչ միայն ժողովրդին «քսի տալու» նոր թիրախ է գտել, ձեռքի հետ էլ յուրայիններին է «զոհաբերում»։

Մերի Մովսսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը