Կարծիք

14.10.2013 15:49


Էդպես շվշվացնելով էլ օֆշորներում միլիոններ են ատկատ անում

Էդպես շվշվացնելով էլ օֆշորներում միլիոններ են ատկատ անում

Տիգրան Սարգսյանն առարկայորեն ցույց տվեց, թե այսքան տարի ինչ է արել գյումրեցիների համար՝ շվշվացրել է։ Այո՛, իհա՛րկե, ձմռան շեմին կարկամած կանգնած գյումրեցիները վարչապետից հենց շվշվոց էին ուզում լսել. այսքան տարի ուրիշ հաճելի և օգտակար բան չեն տեսել նրանից։ Հենց էդպես շվշվացնելով էլ Հայաստանի տնտեսության հերն են անիծում, էդպես շվշվացնելով էլ օֆշորներում միլիոններ են ատկատ անում, էդպես շվշվացնելով էլ հասել ենք էս օրին։ Դե, իսկ ՀՀ քաղաքացիների ճաշակին նայող չկա. դուրները չի գալիս, թող գնան «Հայկական աշխարհ»։ Բա մնան, անտաղանդ շվշվացնողների գլխին օպերա բերե՞ն։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը