Կարծիք

10.09.2013 14:55


Սերժ Սարգսյանը որդեգրել էր «լուռ մնա, խելացու տեղ կանցնես» սկզբունքը

Սերժ Սարգսյանը որդեգրել էր «լուռ մնա, խելացու տեղ կանցնես» սկզբունքը

«Գազի թանկացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են»,– ասաց Հայաստանի գործող նախագահն, ու գազը թանկացավ։

«Մի՛ հավատացեք բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, թե ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ։ Չկա՛ այդպիսի բան»,- հայտարարեց Սերժ Սարգսյանն ու պարտադրված ստորագրեց գոյություն չունեցող կառույցին միանալու որոշումը…

Սերժ Սարգսյանը նախկինում էլ էր այդպես, բայց ոչ ոք չէր նկատում դա, քանզի նա որդեգրել էր «Լո՛ւռ մնա, խելացու տեղ կանցնես» սկզբունքը։

Ժամանակները փոխվեցին, Սերժ Սարգսյանը մնաց նույնը, բայց մարդկանց աչքերն արդեն բացվել են, քանզի պաշտոնի բերումով նա ստիպված է խոսել ու որոշումներ կայացնել։ Պարզվեց, որ նա մերկ է։

Ու լրիվ անիմաստ են տարբեր վերլուծությունները, քննադատություններն ու դասականների մեջբերումները, թե ինչ է սպասվում ստի մեջ խճճվածին։ Ստի 6 տեսակ կա, ու դրանք բոլորն էլ սպառված են։ Երկրի ամենաբարձր պաշտոնին հասած մարդը առանց ձեր գնահատականների էլ գիտի, որ հետդարձի հաշվարկը միացել է, և կանգնեցնելն այն այլևս հնարավոր չէ...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը