Կարծիք

05.09.2013 15:59


Վահան Բաբայան.

Վահան Բաբայան.

Նորություն չէ, որ ՀՀԿ-ական մեր մի քանի գործընկերներ վաղուց սովորություն ունեն իրենց քաղաքական թիմի թերությունները բարդել այլ ուժերի վրա, ուստի aravot.am-ին տված՝ Կարեն Ավագյանի հարցազրույցը թերևս անակնկալ չէր։ Ես խիստ կասկածում եմ, որ Անվտանգության խորհրդի նիստերին պարտաճանաչորեն մասնակցողները տեղյակ էին այս որոշման մասին, հակառակ դեպքում մասնավորապես վարչապետն ու արտաքին գերատեսչության ղեկավարները ամիսներ շարունակ չէին հայտարարի, որ Հայաստանը միանշանակ կստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, իսկ Մաքսային միության մաս կազմելը կնշանակի Հայաստանի ինքնիշխանության կորուստ։ Սրանից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ վերնախավում կամ ինֆորմացիայի պակաս կար, կամ կային տարաձայնություններ տվյալ թեմայի շուրջ, երբ յուրաքանչյուրը պնդում էր իր մոտեցումը։ Հակառակ դեպքում ևս մեկ անգամ ապացուցվում է, որ որոշումը եղել է միանձնյա։

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը