Կարծիք

26.07.2013 09:32


Պայթելու է մի օր ու վատ է պայթելու

Պայթելու է մի օր ու վատ է պայթելու

Հենց սկզբից վստահ եմ եղել ու մի անգամ էլ գրել եմ, որ կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը չէր ցանկանա, որ էսպես լիներ... Կարծում եմ, որ նախորդ քաղաքապետն էլ հրաժարական տվեց, որովհետև տեսավ, որ ամեն ինչ չէ, որ իր որոշմամբ է կատարվում...
Հասկանում ենք, որ Տարոն Մարգարյանին օգտագործեցին, որպեսզի իրենց գործն առաջ տանեն, այդ իսկ պատճառով ինձ թույլ չեմ տվել որևէ բան ասել Տ. Մարգարյանի դեմ։ Բայց, ինչ վերաբերում է ակտիվիստների՝ այս անգամվա այսպիսի հանդգնությանը, ասեմ. ինչպես ասաց իմ լավ ընկերուհի Մերի Սոլոյանը՝ գազի թանկացման դեմ մենք չենք կարող գնալ մարդկանց տները` գազն անջատել ու մոմով ճաշ եփել իրենց համար... Հացի թանկացման դեմ՝ գնալ հաց թխել, բայց այս դեպքում՝ կարող ենք մարդկանց ճանապարհից վերցնել ու անվճար տանել և այլն...
Սա 50 դրամի պայքար չէ միայն... Սա պայքար է, որ ի վերջո հասկանան, որ չի կարելի խամաճիկի պես խաղացնել մի ամբողջ ազգի, արյունը քամել, խմել, համբերությունը ստուգել, պայթելու է մի օր ու վատ է պայթելու... Իսկ 50 դրամը, եթե շատերիդ համար ոչինչ է, ապա ամսվա կտրվածքով այն կազմում է միջինը 6000 դրամ, որը, ցավոք, շատ ընտանիքների համար՝ բավական դժվար վաստակվող գումար է... Ու էդպես էլ կլինի դեռ երկար ժամանակ, քանի դեռ Գ. Սահակյանի նման պատգամավորը շփոթում է օրվա հացի համար մղվող պայքարը «տղան տղայի հետ ամուսնանալու համար փողոց դուրս գալու» պայքարի հետ... Դե ինքն ինչ իմանա՝ սոված քնելն ինչ բան է......

Լուսինե Բադալյան

Այս խորագրի վերջին նյութերը