Կարծիք

22.07.2013 12:45


Վահան Բաբայան.

Վահան Բաբայան.

Կարծում եմ՝ արդեն շատերի համար պարզ է, որ կառավարությունը, որի ծրագրին մենք քվեարկեցինք «դեմ», և այն քաղաքապետը, որին մեծ հույսերով որոշ հանրապետականամերձ և միջին օղակի չինովնիկներ գովերգում էին մայիսյան ընտրություններին ու սպասում դրական փոփոխությունների, հերիք չի՝ չկատարվեցին, այլ ավելի վատ՝ սկսվեց երկրի տնտեսական և սոցիալական վիճակի վատթարացումը: Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին և՛ խորհրդարանում, և՛ մեր հանդիպումներում ժողովրդի ու լրագրողների հետ։ Մեր համար այս ամենը նորություն չէր և չէր էլ կարող նորություն լինել: Անձամբ ես կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է այն բարդությունների, որոնք շարքային քաղաքացին զգալու է իր մաշկի վրա մինչ քաղաքական փոփոխությունների շքերթը: Պանդորայի արկղը բացված է:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/483797995029281

Այս խորագրի վերջին նյութերը