Կարծիք

20.07.2013 21:05


Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Ախր ոչ մեկդ չեք ուզում գնահատեք էս մարդու՝ մեր սիրելի Սերժ Ազատիչի ստեղծած հանճարեղորեն պարզ համակարգը: Ինչպես կանխատեսում էի, նա մի ձեռքով տրանսպորտի գինը բարձրացնելու դաբրո է տալիս հօգուտ իրեն ենթակա գծատերերին (մեր երկրում համակարգն այնպիսին է, որ նույնիսկ նման մակարդակի հարցերը չեն կարող վերջնական լուծում ստանալ առանց «քաղաքական» որոշման, հո չե՞ք կարծում, որ Տարոնն ինքն իրենով որոշել նման քայլի գնալ), իսկ մյուս ձեռքով՝ իրեն ենթակա «սկզբունքային» լրագրողների եւ այլոց միջոցով չի զլանում փչացնել նույն գծատերերին՝ Տարոնից սկսած:

Այս համակարգը որքան պարզ, նույնքան արդյունավետ է այնքան ժամանակ, քանի դեռ միայն ինձ պես մի քանի «գժերի» է միայն հետաքրքիր եւ հանուն ընկերական-ծանոթական կապերի կամ էլ «խավային» համերաշխության շատերդ ուզում եք աչք փակել Սերժի «երկրորդ ձեռքի» դերը կատարողների վրա:

Մեր երկրում ցանկացած քիչ թե շատ խոշոր եկամտից, այդ թվում՝ գծատերերից, փայ ունի շեֆը (այդ եկամտից ձեւավորվում է նաեւ «սզկբունքային» ԶԼՄ-ների, լրագրողների, գործիչների վարձը): Դրա համար թանկացումը ոչ միայն իր շնորհակալությունն է իրեն ձայն ապահովող շերտին, այլեւ իրեն անձամբ շահավետ քայլ:

Մյուս կողմից, գծատերերն էլ երբեք չպետք է թուլանան եւ մոռանան ով է Գծատիրաց Գծատերը, հետեւաբար, պետք է փչացվեն մամուլով նույն շեֆի անմիջական թույլտվությամբ, եթե ոչ հրահանգով:

Սա անպայման հաշվի առեք իրավիճակի ձեր անալիզում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը