Կարծիք

18.07.2013 16:19


Գծատերերի ախորժակն ամեն ինչից վեր է

Գծատերերի ախորժակն ամեն ինչից վեր է

Գծատերերի ախորժակն ամեն ինչից վեր է։ Ոչ մի զիջում՝ ի վնաս քաղաքական «էլիտայի»։ Բոլոր լուծումները միայն ու միայն սովորական, չարքաշ քաղաքացու հաշվին են։ Երթուղայինները 150 դրամ դարձնելու փոխարեն կարող էին ընդամենը վարորդներից գծատերերի համար գանձվող օրական ամենաքիչը 17–20 հազար դրամը ասենք թե կեսով կրճատեին։ Բայց չէ, ոնց կլինի, բա որ սոված մնան էդ «խեղճ» գծատերերը, բա որ հանկարծ մի օր զգան՝ փող չլինելն ինչ է։ Դե, ծաղկավոր խալաթից խոցված վայ հայրենասերներ, ձե՛զ տեսնեմ, բողոքի ծպտունիկ կհանե՞ք, կգնա՞ք կառավարության, նախագահականի դիմաց, կպահանջե՞ք ՀՀ քաղաքացիների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել, թե՞ դա պատվերի մեջ չի մտնում։ Ու այսպես մինչև ո՞ւր ու հատկապես՝ մինչև ե՞րբ...

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը