Կարծիք

23.06.2013 19:06


Մինչև կառավարության հրաժարականը, Կճոյանին ոչինչ չի սպառնում։

Մինչև կառավարության հրաժարականը, Կճոյանին ոչինչ չի սպառնում։

Եթե կա օրենքի խախտում, ապա ոչ կաթողիկոսն է պատժում, ոչ էլ Սերժ Սարգսյանը: Դրա համար գոյությունուն ունեն դատական պրոցեդուրաներ: Նման սխալ իրավագիտակցության պատճառով ենք մենք այս վիճակում: Պարզ իրավական գիտելիքներ են պետք դա հասկանալու համար: Պարզվում է, որ անգամ «քաղաքագետները» նման պատկերացումներ չունեն: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա եկեղեցին, այլ ոչ թե կաթողիկոսը, կարող են կարգապահական տույժերի ենթարկել հոգևորականներին, ընդհուպ մինչև կարգալույծ անելը: Իսկ ինչ վերաբերում է «քաղաքական որոշմանը», ապա Կճոյանը չի պատժվի այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Սարգսյանը վարչապետ է: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու համար: Եթե պատժվում է Կճոյանը, դա նշանակում է, որ կա հանցակազմ, ուրեմը դրանից բխում է, որ նույն հանցակազմը տարածվում է նաև վարչապետի վրա: Իսկ նման դեպքում վարչապետը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը: Այսինքն՝ մինչև կառավարության հրաժարականը Կճոյանին ոչինչ չի սպառնում:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը