Կարծիք

07.06.2013 10:12


Դերենիկ Մալխասյան.

Դերենիկ Մալխասյան.

Միայն Հայաստանում կարող է քրեական գործ նյութ հանդիսացող սպանության տեսագրությունը հայտնվել ԶԼՄ-ների տրամադրության տակ: Կարելի է ենթադրել, որ այդ տեսագրությունները իրենց տարամդրության տակ ունեցել են ոստիկանները եւ մարզպետի շրջապատը, հետեւաբար նրանցից մեկն ու մեկը «սլիվ» է արել կոնկրետ խնդիր լուծելու համար, այն է՝ Բուդաղյան եղբայրները զենքով հարձակվել են մարզպետի տան վրա, դե նրանք էլ հետեւից կրակելով սպանել են: Այս պարագայում սպանությունը կարելի է նաեւ վերաձեւակերպել ինքնապաշտպանություն` ինչը Սուրիկ Խաչատրյանի համար մեղմացուցիչ հանգամանք է: Այսինքն այդ տեսագրությունները հրապարակվել են Սուրիկ Խաչատրյանին փրկելու համար: Ակնհայտ է, որ «a1plus»-ին այդ տեսագրությունը տրամադրողը բավականին լավ «ինստրուկտաժ» է արել հեռուստաընկերության աշխատակիցներին, թե կիսախավարում երեւացող եւ դեպքին մասնակցող մարդիկ ովքեր են եւ ինչ գործողություն են անում: Այսինքն՝ «սլիվ» անողը դեպքին և դերակատարններին քաջածանոթ անձնավորություն է:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը