Կարծիք

03.06.2013 23:40


Որոշում են պահանջել Լիցկայի հրաժարականը ու լռել վարչապետի խայտառակագույն սկանդալի մասին

Որոշում են պահանջել Լիցկայի հրաժարականը ու լռել վարչապետի խայտառակագույն սկանդալի մասին

Բայց ոնց ա ինձ զվարճացնում, երբ մի խումբ մարդիկ (որոնք իրար հետ իբր հե՜չ կապ չունեն) Բաղրամյան 26-ից ուղիղ հրահանգով մեկ էլ որոշում են պահանջել Լիցկայի հրաժարականը... ու.... լռել վարչապետի օֆշորային խայտառակագույն սկանդալի մասին: Իսկ զվարճանքս էլ ավելի ա ամբողջանում, երբ նման «պատահականագույն» նախաձեռնության մեջ մեկ էլ հանդիպում եմ փղին.... որը բոցաշունչ չի ներում Լիցկային... բայց սուս ա վարչապետից... ու ներում ա բանակում զինվոր սպանող սպաներին... վերջինում չի ներում մենակ սպանվածների ծնողներին՝ թուրքի ջաղացին ջուր լցնելու համար, սիրում ա Թեղուտի անտառների ոչնչացումը, ու չի սիրում «գրանտակեր» բնապահպաններին, սիրում ա բոլոր պատմական շենքերի քանդումը, ու չի սիրում «արևմտամետ» «օրանժիստներին», որ պահանջում են պահպանել մեր ազգային հարստությունը:
Ախր այ ձեր տրամաբանությանը մեռնեմ, ձեր արած ամբողջ նախկին գործունեությունը ուղղակի աղաչում ա, որ պաշտպանեք Լիցկային՝ ընդդեմ զոհված երկու ախպերների, որոնք ջուր են լցնում թշնամու ջաղացին իրանց էս մեռնելով... էն էլ սահմանամերձ Սյունիքում... իսկ Լիցկան կռվել ա պատերազմում.... հերոս ա... Մի խոսքով անեք ճիշտ էն, ինչ անում եք բոլոր հանցագործությունների ժամանակ:
Ա՛յ տարբեր թեմաներով սերժական ԶԼՄ-ների հետ «պատահականորեն» համահունչ լռողներ կամ նույնաբովանդակ խոսողները, դուք չեք իմանու՞մ, որ մարդիկ էշ չեն ու վաղուց արդեն ձեզ սարքել են իշխանական պրոյեկտների ստուգման ռադար.... Հանցագործությունների դեմ բողոքելը հո տեսիլք չի, որ մի վայրկյանում գա անցնի՝ էդ վայրկյանում Լիցկային չհավանեք, ու նորից անցնեք սովորական «գործունեությանը»՝ դուրս տալու ցանկացած տուժողի դեմ՝ միշտ ի պաշտպանություն հանցագործի: Մարդու խնդալ ա գալիս սրանց «շուստռի մանյովրներից»: Չէ, չասեցի Լիցկան լավն ա: Բայց ինչով ա նա հանկարծակիորեն վատը Բաղրամյանի շատ հայտնի ու վաղուց արդեն ծեծված-ծակված քութիկների համար, այ դա ա հետաքրքիրը:

Գայանե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը