Կարծիք

03.06.2013 00:00


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Ժողովո՛ւրդ, ձեզ ի՞նչ է պատահել»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «Ժողովո՛ւրդ, ձեզ ի՞նչ է պատահել»

Տեսա թուրք ընդդիմությանը աջակցող միջոցառման մեջ իմ ընկերներից մի քանիսին, ու կոմպս լրիվ կախեց:

Ժողովո՛ւրդ, ձեզ ի՞նչ է պատահել: Նույնիսկ խոսքեր չունեմ: Էն որ ռուսական վերլուծություններում որ երկրում իշխանության դեմ պայքար լինի, միանգամից որակվում է օրանժ հեղափոխություն ու ամերիկյան դավադրություն, հիմա էլ դուք հակառակ կաղապարո՞վ եք որոշել շարժվել՝ որտեղ ինչ հակաիշխանական «դվիժենի» լինի, պետք է աջակցե՞լ:

Ասենք՝ ձեզնից քանի՞սն է խորացել, թե ի՞նչ է այնտեղ կատարվել: Ի՞նչ դեմոկրատիա, ի՞նչ բան: Թուրքիան տարիներ շարունակ դիկտատուրա պահած քեմալակննե՞րն են դեմոկրատիա: Կամ Թուրքիան մոնոէթնիկ պետության վերածաց քեմալականնե՞րը: Կամ ընդհանրապես առանց խորանալու, միայն մեդիա-պատկերների հիման վրա աջակցությունը որեւէ երկրի որեւէ խմբին ո՞րն է:

Ասենք, Մալիի ապստամբներին աջակցո՞ւմ եք, իսկ Տիմորի պապուաս անջատողականների՞ն: Ի դեպ, ամենայն լրջությամբ վերջիններիս ավելի մեծ հաճույքով կպաշտպանեի, եթե ձեռքս ճար լիներ:

Իսկ եթե վաղը քեմալականները գան իշխանության, ճնշեն իսլամականներին, ու իսլամականները ապստամբեն, էլի՞ պիտի աջակցենք: Ինչ որ տրամաբանություն պետք է լինի, չէ՞: Ես էլ չեմ ասում, որ, շատ կներեք, իմ սիրելի ընկերներ (այդ իվենթին մասնակցող մենակ ընկերներիս եմ դիմում), ախր, ի՞նչ մեղքս թաքցնեմ, ձեզանից ոչ բոլորն են նույնիսկ հայաստանյան հակաիշխանական պայքարին ակտիվ մասնակցել: Անուններ չտամ, սիրում եմ բոլորիդ ու երբեք ոչ մեկից ոչինչ չեմ պահանջել, բայց, կներեք վերջին տարիներին Հայաստանում եղած շատ ու շատ հանրային իրադարձությունների ժամանակ չեմ տեսել ձեզ (ոչ բոլորի մասին է, իհարկե, խոսքը, բայց դուք ինձ հասկացաք):

Չգիտեմ, ըստ իս, զավեշտին մոտ է այս ամենը: Կամ էլ, եթե ոչ եկեք իրոք ստեղծենք ամեն երկրի ընդդիմությանն աջակցող խմբեր՝ առանց խորանալու, «զա կայֆ»:

Ի դեպ, ասեմ ձեզ, Հայաստանում լիքը գործ կա, մարդու կարիք կա հենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում։ Թե պարապ եք մնացել, նամակով գրեք, կոնկրետ ասեմ ինչ է պետք: ))

Հ.Գ.։ Յոպռստ՝ 200 հոգի թուրքական ընդդիմությանն աջակցող: Ախպեր, տվե՛ք ինձ երկու հարյուր հոգի, որոնք պատրաստ են ամենօրյա ռեժիմով աշխատել հանուն Հայաստանում ընդդիմադիր դաշտի կայացման, եւ ես ձեզ մինչեւ հաջորդ ընտրություններ եթե ոչ կերաշխավորեմ, այլ գոնե շատ մեծ հավանականությամբ կկանխատեսեմ լուրջ փոփոխություններ Հայաստանում:

Առանց նվնվալու, առանց շեղվելու, առանց հիստերիկ պաթեթիզմի ու ամեն նոր «տռենդի» հետեւից ընկնելու, առանց անձնական խնդիրներ դնելու, միայն հանուն գործի հանգիստ քայլ առ քայլ աշխատելու պատրաստ 200 հոգի: Օ՛, Արքիմեդես: )

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant

Այս խորագրի վերջին նյութերը