Կարծիք

23.05.2013 12:00


Էդուարդ Սարիբեկյան. «Հերթական անգամ վարչապետի մեջ խոսում է բանկիրը»

Էդուարդ Սարիբեկյան. «Հերթական անգամ վարչապետի մեջ խոսում է բանկիրը»

Վարչապետը հայտարարել է. «Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրությունը նպատակահարմար չէ»... Հարց է ծագում՝ ո՞ւմ համար: Եթե պատճառը գյուղացու անվճարունակությունն է, ապա ինչո՞վ արդարացնել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրումը: Միթե՞ վարորդների կամ մեքենատերերի մեծամասնությունը վճարունակ էր: Իմ համոզմամբ՝ հերթական անգամ վարչապետի մեջ խոսում է բանկիրը: Մեքենաների ապահովագրության պարագայում, առանց մատը մատին տալու, բանկերը և ապահովագրական ընկերությունները գերշահույթներ են ապահովում, իսկ գյուղատնտեսության պարագայում պետությունը պիտի լուրջ ծախսեր կատարի ենթակառուցվածքների վրա՝ նվազագույնի հասնելու ապահովագրականների պոտենցիալ վնասները, այլապես այդ ընկերությունները կառավարության «կաշին կքերթեն»... Ո՞ր ապահովագրական ընկերությունը կապահովագրի գյուղատնտեսությունը, երբ ակնհայտ տեսնում է, որ այս կառավարությունը մատը մատին չի տալիս կանոնավոր ոռոգում, հակակարկտային միջոցառումներ կազմակերպելու համար: Պետությունը ոչ մի իրական ծրագիր չի ներդնում գյուղատնտեսությունը տեխնոլոգիապես վերազինելու, հարստացնելու... Եվ ուրեմն, քանի որ ապահովագրական ընկերությունները կառավարող վերնախավի ուղղակի կամ անուղղակի սեփականությունն են, և իրենք էլ սովոր են «օդից փող առնելու», ինչո՞ւ պիտի այսքան ռիսկային ոլորտում ապահովագրություն կազմակերպեն: Իհա՜րկե նպատակահարմար չէ... կառավարության համար...

Հ.Գ. Հիշում եմ, երբ անցյալ տարիներին ավելի թույլ կարկտահարություն կամ երաշտ էր լինու,մ ու գյուղացիները փոխհատուցում էին պահանջում, նույն լուրջ ու մտահոգ դեմքով կառավարությունը «ձեռքերը լվանում էր»՝ պատճառաբանելով, թե գյուղացիները չեն ապահովագրում իրենց բերքը... Լրիվ եվրոպական (իմա՝ հոլանդական) բարքեր...

Էդուարդ Սարբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը