Կարծիք

20.05.2013 01:17


Արեգ Գևորգյան. «Մենք պետք է ազատվենք ոչ թե հանցագործներից, այլ խղճուկ անճարներից»

Արեգ Գևորգյան. «Մենք պետք է ազատվենք ոչ թե հանցագործներից, այլ խղճուկ անճարներից»

Իսկապես զարմանում եմ, որ այսքանից հետո ֆեյսբուքյան տիրույթում ու ընդհանրապես մեր երկրում դեռ մնում են մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի խմբավորման հետ ինչ-որ հույսեր են կապում: Էս մարդն ու իր հանցավոր շրջապատը, որ օր ու գիշեր ապահով ու նոր Հայաստանի մասին են խոսում այսօր հերիք չի չեն կարողանում պաշտպանել Հայաստանը աղքատությունից, արտագաղթից, ամենաթողությունից, թալանչիությունից, դեռ մի բան էլ պարզվում է, նաև բացարձակապես անճար են եղանակային տարատեսակ դրսևորումներին դիմակայելու գործում: Պարզվում է, որ արդեն անձրևն ու կարկուտն էլ, ենթադրաբար նաև քամին կարող են ազգային անվտանգության համար խնդիրներ առաջացնել: Սա ոչ միայն այս իշխանությունների հանցավորության, այլ նաև նրանց ապաշնորհության ու անճարության ապացույցն է: Ուստի մենք պետք է ազատվենք ոչ թե հանցագործներից, այլ խղճուկ անճարներից:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregface?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը