Կարծիք

10.05.2013 00:55


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Էս Մուկուչյանի չկայացած ասուլիսից տուտուզիկները մռմռացել է»

Հրանտ Տեր–Աբրահամյան.  «Էս Մուկուչյանի չկայացած ասուլիսից տուտուզիկները մռմռացել է»

Էս Մուկուչյանի չկայացած ասուլիսից տուտուզիկները մռմռացել է, հիմա էլ մի գաղջ անկյունում հավաքվել են, ու ամենայն լրջությամբ քնարկում են մի հերթական դավադրության տեսություն, թե իբր այդ ամենը կազմակերպել է ՀԱԿ-ը: Ես ասեցի, չէ, հիմա կասեն՝ ամենում մութ ուժերն են մեղավոր, հո չեն մտածի, որ պետք է մի բան փոխել սեփական գործելաոճում: Ես դեմ չէի լինի, եթե եղածը ՀԱԿ-ի ժողովուրդը կազմակերպեր, բայց անզեն աչքով իսկ երեւում էր, որ այնտեղ գրողների մեծ մասը ՀԱԿ-ի համակիրներ չէին, գոնե նրանց, ում ես եմ ճանաչել ու ում հարցերը հասցրեցի կարդալ: Հիմա էլ, թե այդ ամենը ՀԱԿ-ի ֆեյքերն են արել: Հալա՛, հալա՛: Նույնիսկ այնքան հումոր չունեն, որ իմ գրված բլյուզերից են լուրջ նեղվել ու ինչ–որ անհամ իրենց գաղջ մակարդակին վայել բաներ գրում: Մի խոսքով՝ մի հատ գաղջ փարթի իրա ամեն ինչով: Արա, ասա մի քիչ թուլացեք, կյանք վայելեք, էդքան նեղ ու տոթ չի ամեն բան: Էլ չասած, որ եթե էդ անտեր ՀԱԿ-ը ըստ իրենց իսկ գնահատման մեռել է, չկա, կործանվել է, ի՞նչ իմաստ ունի էդքան էներգիա ծախսել չեղած բանի վրա, դոդուլիկներ: ))

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant

Այս խորագրի վերջին նյութերը