Կարծիք

10.04.2013 17:09


Անպատասխա– նատվության այն աննախադեպ շքերթից հետո ինձ համար թեման այլեւս փակվում է

Անպատասխա– նատվության այն աննախադեպ շքերթից հետո ինձ համար թեման այլեւս փակվում է

Առաջարկում եմ ֆեյսբուքյան անժամկետ զինադադար Րաֆֆուն ընդունողների եւ չընդունողների միջեւ: Հիմնավորեմ առաջարկս:

Այսօր արթնացա Զոլյան Միկայի ասած քաղաքական պախմելի մեջ, եւ նկատեցի, որ սիրելի ընկերներիցս ու բարեկամներիցս շատերը, երեկվա սյուռեալիստական իրավիճակից հետո, շարունակում են ինչ որ հույսեր կապել պայմանական ասած «րաֆֆիական» շարժման, Րաֆֆի Հովհաննսիայն գործչի հետ, շարունակում են պնդել, որ պետք չէ նրան քննադատել (խոսքի ազատության նկատմամբ զարամանալի անհոգություն), եւ որ, եթե մի բան այնպես չէ, մեղավորն, իհարկե նախեւառաջ չուզողներն են:

 Անկեղծ ասեմ. անպատասխանատվության այն աննախադեպ շքերթից հետո, որին ականատես եղա երեկ, ինձ համար թեման այլեւս փակվում է: Բանավիճել կարելի է մեկի հետ, ում հետ ունես թեկուզ մի որոշ տոկոս ընդհանուր դիտակետ: Տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեցողների միջեւ բանավեճն անիմաստ է: Ինձ համար անընկալելի է որեւէ տեսակետ, որը երեկվանից հետո կարող է ինչ որ արդարացումներ գտնել: Անընկալելի է ե՛ւ տրամաբանական, ե՛ւ, կներեք, բարոյական տեսեկատից: Ուստի առաջարկում եմ՝ պահպանելով բոլոր մարդկային, ընկերական հարաբերությունները, ընդունել, որ այս պահից գտնվում ենք լրիվ տարբեր դիրքերում հասարակական տեսակետից, եւ դադարեցնել բանավեճը: Ամեն մեկս մյուսին մաղթենք բարի ճանապարհ. առանց հեգնանքի եւ չարության՝ պարզապես ընդունելով փաստը, եւ զբաղվենք յուրաքանչյուրս մեր գործով ու մեր տեսած ճիշտ ուղու դրական հիմնավորմամբ: Բնականաբար, այս ստատուսի տակ նույնպես որեւէ բանավեճ թեմայի շուրջ, մեղմ ասած, չի խրախուսվելու:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբոյւրը՝ http://www.facebook.com/ustahrant

Այս խորագրի վերջին նյութերը