Կարծիք

03.03.2013 23:21


Դրական եմ վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը` հանդիպել ԲՀԿ-ի հետ

Դրական եմ վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը` հանդիպել ԲՀԿ-ի հետ

Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Դրական եմ վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը` հանդիպել ԲՀԿ-ի հետ: Խորհրդակցությունները, կարծիքների փոխանակումը, համադրումը միայն օգտակար են բոլոր կողմերի համար` հատկապես այսօր, երբ ժողովուրդը շարունակում է իր պայքարը: Վստահ եմ` հանրահավաքի մասնակիցները արժանի են տեղեկանալու թե’ այդ հանդիպման, եւ թե’ ԱԺ-ում տեղի ունեցող խորհրդակցությունների մանրամասներին: 

Ինձ համար հասկանալի եւ ընկալելի էր նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի հանդիպումը նաեւ Ս. Սարգսյանի հետ: Հավատում եմ, որ կարելի էր օգտվել ստեղծված հնարավորությունից եւ դրական պատասխան տալ լրագրողների ներկայությամբ զրույցի վերաբերյալ վերջինիս հարցին:
Պատեհ առիթով կցանկանայի լսել այն քաղաքական գործիչների մեկնաբանությունները, որոնք իմ նման են վերաբերում Րաֆֆիի նշվածս քայլերին, անվազն չեն քննադատում նրան, սակայն խստիվ քննդատել են արտահերթ ընտրությունների միակ օրակարգով Կոնգրեսի երկխոսությունը իշխանության հետ (հիշեցնեմ, որ Կոնգրեսի ներկայացուցիչները ամեն հանդիպումից հետո մանրամասն զեկուցում էին ժողովրդին բանակցությունների ընթացքի, անգամ որոշ դետալների մասին) եւ ԲՀԿ կապակցությամբ հայտնի քաղաքագիտական վերլուծությունը: Այս կապակցությամբ` առանձնահատուկ ողջույններ հարթակում այսօր կանգնած Ժառանգության ներկայացուցիչներին»

Վլադիմիր Կարապետյան

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/9753.html

Այս խորագրի վերջին նյութերը