Կարծիք

15.11.2012 23:07


Կարեք ձեր բերանը և կտրեք ականջները

Կարեք ձեր բերանը և կտրեք ականջները

Թիվ 8 ընտրատարածքում իբր պատգամավոր դարձած Կորյուն Նահապետյանին, որ ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարով դատապարտելը հիմնավորված է համարում հարկավոր է հիշեցնել, որ իր այդ կարծիքը կիսում են միմիայն Սերժ Սարգսյանի սպասարկուներն ու իր հարազատ կուսակիցները, որոնց նկատմամբ, մեղմ ասած, վստահության բացակայութունը արդարացված է վերջին տարիներին իշխանությունների հանցավոր գործունեությամբ: 

Երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դատապարտվել է թե քաղաքացիական, թե քաղաքական գրեթե բոլոր ակտիվ շրջանակների կողմից: Իրավապաշտպան կազմակերպություններ, ՀԿ-ներ, նախաձեռնություններ, հազարավոր քաղաքացիներ, ոչ կոալիցիոն կուսակցություններ և նրանց երիտասարդական կառույցներ դատապարտել են ապօրինի դատավճիռը: Այս հարցում Կորյունն ու իր կուսակցությունը մնացել են միայնակ, սակայն շարունակում են համառել և նորմալ համարել նմանատիպ դատավճիռները, մարկանց իրավունքների խախտումը, նրանց խոշտանգումը, ինչպես հայտնի հանրապետական Հրայր Թովմասյանն է նորմալ համարում մարդկանց ի նշան բողոքի մատ կտրելը: 

Եվ, եթե Կորյուն Նահապետյանին անհանագստացնում է ՀԱԿ-ի հայտնած դիրքորոշումը դատարանների քաղաքական պատվեր կատարելու վերաբերյալ, ապա խորհուրդ կտամ նրան ի նշան բողոքի դիմել նորմալ քայլի՝ կարել բերանը և կտրել, օրինակ՝ ականջները:

Արեգ Գևորգյան

Աղբյուրը՝  http://www.facebook.com/aregface

Այս խորագրի վերջին նյութերը