Աշխարհ

18.09.2012 15:31


Վրաստանը Հարավային Օսիային սահմանամերձ շրջաններում զինապահեստներ է կառուցում

Վրաստանը Հարավային Օսիային սահմանամերձ շրջաններում զինապահեստներ է կառուցում

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովն այսօր Ցխինվալում Անդրկովկասի անվտանգության և կայունության հարցերի շուրջ ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը ամրություններ ու զինապահեստներ է կառուցում Հարավային Օսիային սահմանամերձ տարածքներում.

«Մենք շատ կարևոր տեղեկատվություն ունենք Վրաստանի ներկայիս մտադրությունների մասին: Մասնավորապես, Լենինգորի շրջանում կառուցվում են ամրություններ: Բոլոր սահմանամերձ վրացական գյուղերում ստեղծվում են հրաձգային զենքի պահեստներ:

Այդ միջոցառումները ստիպում են մտածել, որ նման գործողություններն ուղղված են Հարավային Օսիայի ժողովրդի դեմ, որը երկու օր անց նշելու է հանրապետության կազմավորման 22-ամյակը: Այդ բոլոր տարիներին մենք լավ փոխհարաբերություններ ենք ունեցել այլ երկրների հետ և մշտապես հավատարիմ ենք եղել խաղաղությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը