Իվանիշվիլի. «Մտադիր եմ իշխանության ղեկին մնալ առավելագույնը 2 տարի»
Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում մտադիր է մնալ առավելագույնը երկու տարի: Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»-ը:
-Ես մտադիր եմ իշխանության ղեկին մնալ առավելագույնը երկու տարի: Ես հայտարարել եմ, որ քաղաքականություն եմ գալիս 2-3 տարով: Մեկ տարին արդեն իսկ անցել է: Հնարավոր է՝ ինձ բավականցնի նաև մեկուկես տարին, եթե այդ ժամանակահատվածում մենք կարողանանք կարգի բերել սահմանադրությունը և վերականգնել արդարությունը,- ասել է Իվանիշվիլին` հավելելով, որ քաղաքականությունից դուրս գալուց հետո պատասխանատվություն է ստանձնում իշխանության բերած և իր հետևում թողած թիմի համար: