Աշխարհ

15.09.2012 10:38


Օբաման Էրդողանի օգնությունն է խնդրել

Օբաման Էրդողանի օգնությունն է խնդրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի օգնությանը`այդ կերպ նպատակով ունենալով մեղմել ԱՄՆ-ում «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի կապակցությամբ ողջ մուսուլմանական աշխարհում սկիզբ առած դժգոհությունների ալիքը: Այս մասին, թուրքական «Haberler.com» կայքի փոխանցմամբ, հայտարարել է  Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին։

Ամերիկյան պաշտոնյայի խոսքերով՝  Օբաման անձնական ուղերձ է հղել Էրդողանին` մեղմելու համար իսլամական աշխարհի զայրույթը: Էրդողանը դրական պատասխան է տվել:

Նշենք, որ Էրդողանն այդ ֆիլմը որակել էր որպես «բաց սադրանք»:

Հիշեցնենք, որ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը բողոքի մեծ ալիք էր առաջացրել իսլամական աշխարհում։ Լիբիայում ԱՄՆ–ի դեսպանը ևս զոհ գնաց ցասման այդ ալիքին։

Այս խորագրի վերջին նյութերը