ԱՄՆ–ի խորհրդարանը Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է ընդունել
ԱՄՆ Սենատի վերին և ստորին պալատները քվեարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին համատեղ օրենսդրական նախաձեռնության օգտին։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը:
Պատժամիջոցների նոր փաթեթը խիստ պատիժ է նախատեսում իրանական նավթի գնողների համար, քանի որ արևմտյան երկրները կարծում են, որ նավթից ստացված գումարները Թեհրանն օգտագործում է ատոմային զենք ստեղծելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել էր 2012թ. սկզբից: Նմանատիպ որոշում կայացրել է նաև Եվրոպական Միությունը, որը հուլիսի 1–ից դադարեցրել է իրանական նավթի գնումը: