Աշխարհ

21.07.2012 10:49


Իրանցի պատգամավորը Հորմուզի նեղուցը փակելու օրինագիծ է պատրաստել

Իրանցի պատգամավորը Հորմուզի նեղուցը փակելու օրինագիծ  է  պատրաստել

Իրանական խորհրդարանի պատգամավոր Ջավադ Քարիմի Քոդուսին Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելու օրինագիծ է պատրաստել ու ներկայացրել իր գործընկերների ուշադրությանը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ 290 պատգամավորների գրեթե կեսն արդեն հայտարարել է օրինագծին աջակցության հայտնելու մասին: Քոդուսիի խոսքով՝ նեղուցը  «ամբողջ աշխարհի կողպեքն է, իսկ դրա բանալին Իրանի մոտ է»:

Իրանցի պաշտոնյաներն առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն տալիս նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ այդ հարցի վերջնական որոշումը կկայացնի մեծն այաթոլահ Ալի Խամենեին:

Նշենք, որ Հորմուզի նեղուցի միջոցով շուկա է ուղարկվում աշխարհում արդյունահանվող նավթի 20%-ը:

Այս խորագրի վերջին նյութերը