Իրանցի պատգամավորը Հորմուզի նեղուցը փակելու օրինագիծ է պատրաստել
Իրանական խորհրդարանի պատգամավոր Ջավադ Քարիմի Քոդուսին Հորմուզի նեղուցը նավարկության համար փակելու օրինագիծ է պատրաստել ու ներկայացրել իր գործընկերների ուշադրությանը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ 290 պատգամավորների գրեթե կեսն արդեն հայտարարել է օրինագծին աջակցության հայտնելու մասին: Քոդուսիի խոսքով՝ նեղուցը «ամբողջ աշխարհի կողպեքն է, իսկ դրա բանալին Իրանի մոտ է»:
Իրանցի պաշտոնյաներն առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն տալիս նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ այդ հարցի վերջնական որոշումը կկայացնի մեծն այաթոլահ Ալի Խամենեին:
Նշենք, որ Հորմուզի նեղուցի միջոցով շուկա է ուղարկվում աշխարհում արդյունահանվող նավթի 20%-ը: