Լրահոս

03.07.2012 17:04


«Երեկ` եղբայր, այսօր` թշնամի». հակերները Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը կոտրել են՝ ի պաշտպանություն Սիրիայի

«Երեկ` եղբայր, այսօր` թշնամի». հակերները Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը կոտրել են՝ ի պաշտպանություն Սիրիայի

Վերջին օրերին թուրքական կառավարական բազմաթիվ կայքեր կոտրած «RedHack» հակերներն այսօր առավոտյան կոտրել են Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը: Կայքը չի գործել մոտ 25 րոպե:

Իրենց արարքը ցանցահենները «նվիրել են» Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և  Թուրքիային մեղադրել Սիրիայի հարցում ունեցած «սխալ» կեցվածքի համար:

Հակերները կոտրված կայքում տեղադրել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լուսանկարները Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի, ինչպես նաև Սիրիայի այժմյան  նախագահ Բաշար Ասադի հետ։ Նրանք նաև  կայքում հետևյալ գրություններն են թողել. «Երեկ` եղբայր, այսօր` թշնամի» և «Ոչ թե արտաքին գործերի, այլ պատերազմի և ստրկության նախարարություն»:

Նրանք գրություն են թողել նաև «Թուիթեր»-ի իրենց հաշվում` հայտարարելով, թե իրենք վերցրել են ԱԳՆ-ի բազմաթիվ փաստաթղթեր և պատրաստվում են մոտ ապագայում հրապարակել դրանք: Նրանք հայտարարել են, որ այդ փաստաթղթերը «ռումբի պես պայթելու են»:

Այս խորագրի վերջին նյութերը