Աշխարհ

02.07.2012 09:56


Թուրքիան մի քանի կործանիչ է ուղարկել Սիրիայի սահմանի մոտ

Թուրքիան մի քանի կործանիչ է ուղարկել Սիրիայի սահմանի մոտ

Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է ուղարկել Սիրիայի սահմանի մոտ։ Ինքնաթիռները սահմանից 6,5 կմ հեռավորության վրա են թռել, բայց չեն հատել այն։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Հաղորդվում է, որ Թուրքիայի այս քայլը արվել է ի պատասխան սիրիացիների կողմից ռազմական օդուժի մոտեցմանը թուրքական սահմանին։ Թուրքական կողմը նշում է, թե հունիսի 30-ին սահմանի մոտ նկատել է Սիրիայի ռազմական ինքնաթիռները, որոնք, սակայն, չեն հատել թուրքական սահմանը։

Հիշեցնենք, որ թուրք–սիրիական հարաբերություններն առանց այդ էլ բարեկամական չէին, բայց էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ սիրիական կողմը վայր գցեց թուրքական ինքնաթիռը, որն, ըստ սիրիացիների, հատել էր Սիրիայի օդային սահմանը։ Այս խնդիրն արդեն ստացել է «ինքնաթիռային ճգնաժամ» անվանումը։

Այս խորագրի վերջին նյութերը