Լրահոս

29.06.2012 08:30


«Եվրո–2012». եզրափակչում իրար դեմ կպայքարեն Իսպանիան և Իտալիան

«Եվրո–2012». եզրափակչում իրար դեմ կպայքարեն Իսպանիան և Իտալիան

Երեկ կայացավ Եվրոպայի այս տարվա ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակչի վերջին խաղը՝ Գերմանիա–Իտալիա։ Շատերի համար անսպասելիորեն իտալացիներն արդեն առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկեցին Գերմանիայի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Մարիո Բալոտելին։

Երկրորդ խաղակեսում գերմանացիները փորձեցին հակախաղ գտնել իտալական հարձակմանը, բայց նրանց հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. խաղի հիմնական ժամանակին ավելացված 2–րդ րոպեին Մեսութ Օզիլը հաջող իրացրեց նշանակված 11-մետրանոցը։ Եվ այսպես՝ 2։1, Իտալիան եզրափակչում է։

Այդպիսով «Եվրո–2012»-ի եզրափակիչ խաղը կկայանա Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների միջև։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը