Աշխարհ

23.06.2012 09:53


Սիրիայում Թուրքայի երկու կործանիչ է ոչնչացվել

Սիրիայում Թուրքայի երկու կործանիչ է ոչնչացվել

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ իր երկրի 2 ռազմական ինքնաթիռ կործանվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով։ Կործանիչները, ըստ թուրքական կողմի, անհետացել են Սիրիայի ջրային տարածքում։ Այս մասին հաղորդում է լիբանանյան արբանյակային «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Թուրքական կողմը տեղեկացրել է, որ «F-4» տիպի ռազմական ինքնաթիռում երկու օդաչու է եղել, որոնց ճակատագիրը դեռ անհայտ է, և նրանց հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե կործանիչները  Սիրիական  տարածքային ջրեր չեն ներխուժել և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել:

Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Գլխավոր  շտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը