Աշխարհ

08.05.2024 08:07


Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները (տեսանյութ)

Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները (տեսանյութ)

Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում:

Մրցույթի շրջանակում ելույթ են ունենցել Կիպրոսը, Սերբիան, Լիտվան, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Լեհաստանը, Խորվաթիան, Իսլանդիան, Գերմանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Շվեդիան, Ադրբեջանը, Ավստրալիան, Պորտուգալիան եւ Լյուքսենբուրգը։

«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը՝ 8-րդ համարի ներքո։ Այս տարվա մեր պատվիրակը «Լադանիվա» խումբն է, որը ներկայացնելու է «Ժակո» երգը։ Եզչափակիչ համերգը կայանալու է մայիսի 11-ին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը