Աշխարհ

16.01.2024 17:11


Ավտովթար՝ Թուրքիայում․ կա 9 զոհ, 30 վիրավոր (տեսանյութ)

Ավտովթար՝ Թուրքիայում․ կա 9 զոհ, 30 վիրավոր (տեսանյութ)

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Մերսին նահանգի Այդընջըքի շրջանում միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը կողաշրջվել է:

Որպես ավտոբուսի կողաշրջման պատճառ նշվում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ կառավարման կորուստը:

Տեղի ունեցածի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել Մերսինի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է 9, վիրավորվել՝ 30 հոգի:

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական, ոստիկանական, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության (AFAD) ջոկատներ, ինչպես նաև շտապօգնության բրիգադ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը