Աշխարհ

08.01.2024 15:39


Ռուսաստանն ու Իրանը միավորել են ֆինանսական համակարգերը՝ հրաժարվելով SWIFT-ից

Ռուսաստանն ու Իրանը միավորել են ֆինանսական համակարգերը՝ հրաժարվելով SWIFT-ից

Ռուսաստանն ու Իրանը միացրել են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ազգային համակարգերը, ասել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Քարիմին։

Այժմ երկու երկրների բանկերը գործարքներն իրականացնում են անմիջապես իրենց ազգային արժույթներով։

«Արտահանողը կարող է իրանական ռիալով հաշիվ-ապրանքագիր տրամադրել ռուսական կողմին և գումար ստանալ Իրանում գտնվող ռուսական բանկերից»,- իրանական Fars գործակալությունը մեջբերում է Քարիմին:

Այս սխեման բացառում է առևտրային միջազգային SWIFT համակարգի օգտագործումը, որը հիմնված է Շվեյցարիայում:

SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերի ֆոնին Ռուսաստանում ստեղծվել է միջբանկային հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը