Աշխարհ

27.12.2023 19:12


Գազայում զոհերի թիվը հասել է 21,1 հազարի. վերջին 24 ժամում զոհվել է 195 մարդ

Գազայում զոհերի թիվը հասել է 21,1 հազարի. վերջին 24 ժամում զոհվել է 195 մարդ

Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 21,1 հազարի, վերջին 24 ժամում զոհվել է 195 մարդ, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի ընթացքում տուժել է 55,2 հազար մարդ, գրում է kommersant.ru-ն։

Գազայի Առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ իսրայելական բանակը ակտիվացրել է հարձակումները այն տարածքում, որտեղ գտնվում է Նասերի անվան բժշկական համալիրը։

«Մենք վախենում ենք, որ «Ալ-Շիֆա» հիվանդանոցի հետ կապված սցենարը կկրկնվի այստեղ։ Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արդյունավետ և հրատապ միջոցներ՝ ապահովելու բժշկական համալիրի, նրա անձնակազմի, վիրավորների, հիվանդների և հազարավոր տեղահանվածների պաշտպանությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը