Թուրքիայում հեռուստահաղորդավարուհուն աշխատանքից հեռացրել են Starbucks-ի սուրճով եթեր մտնելու համար
Թուրքական TGRT Haber հեռուստաալիքի լրատվական ծրագրի հաղորդավարուհի Մելթեմ Գյունայը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ էկրանին հայտնվել է Starbucks-ի մի բաժակ սուրճով։ Ամերիկյան այս ապրանքանիշը երկրում համարվում է «իսրայելամետ» և բոյկոտի է ենթարկվել Գազայի հատվածում շարունակվող հակամարտության պատճառով։
«Մեր կազմակերպության սկզբունքներին համապատասխան՝ TGRT Haber-ում խստիվ արգելվում է հանդես գալ որպես հաղորդավար և միևնույն ժամանակ գաղտնի գովազդել որևէ ընկերություն»,-այսպես է մեկնաբանել ալիքի ղեկավարությունը կադրային որոշումը:
Բացի Մելթեմ Գյունայից, աշխատանքից ազատվել է նաև լրատվական ծրագրի տնօրենը։
«Մեր կազմակերպությունը կշարունակի կանգնել Գազայի և թուրք ժողովրդի կողքին և պաշտպանել նրանց զգացմունքները մինչև վերջ»,-ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ tert.am