Աշխարհ

14.05.2023 00:45


«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Սասուոլո»-ին․ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Սասուոլո»-ին․ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրիշրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային 15 րոպեներին երկու թիմերը մեկականանգամ գրավեցին միմյանց դարպասը, սակայն երկու դեպքում էլ խաղից դուրս իրավիճակգրանցվեց: Թիմերը փոխանակվում էին գրոհներով` անթերի գործելով պաշտպանությունում: Առաջին կեսի 41-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն առաջ մղեց «Ինտեր»-ին: Թիմերն ընդմիջմանգնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի 55-րդ րոպեին «Սասուոլո»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Տրեսոլդին: Արդեն 58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը խփեց «Ինտեր»-ի երրորդ գնդակը: «Սասուոլո»-ին հաջողվեց մինչ հանդիպման ավարտը երկու գնդակ խփել 63-րդ և 77-րդ րոպեներին: Լուկակուն կարողացավ նաև դուբլի հեղինակ դառնալ` 88-րդ րոպեին խփելով իր թիմի 4-րդ գնդակը:

«Ինտեր» - «Սասուոլո»՝ 4:2 (տեսանյութ)

Այս խորագրի վերջին նյութերը