Աշխարհ

06.12.2022 20:03


Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել (տեսանյութ)

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Թուրքիան։

«Բյուջետային քննարկումների երկրորդ օրը խորհրդարանի գլխավոր ասամբլեայում իրավիճակը լարվեց։ Պատգամավորների լեզվակռիվը վերածվեց բախման։ Iyi («Լավ կուսակցություն») կուսակցության անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է, նա ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասվածք է ստացել»,–ասված է հաղորդագրությունում։

Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը վիճաբանությունից հետո նիստը 10 րոպեով ընդմիջել է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը