Աշխարհ

19.04.2021 08:00


«Ռոմա»-ն պարտվեց արտագնա խաղում. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

«Ռոմա»-ն պարտվեց արտագնա խաղում. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Տորինո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսի հենց մեկնարկում` 3-րդ րոպեին, «Ռոմա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Բորխա Մայորալը: Երկրորդ խաղակեսում «Տորինո»-ն նախ հավասարեցրեց հաշվի տարբերությունը, այնուհետև առաջ անցավ հաշվի մեջ: Տան տերերի կազմում աչքի ընկան Առնալդո Անտոնիո Սանաբրիան, Սիմոնե Ձաձան և Թոմաս Ռինկոնը:

«Տորինո»-«Ռոմա»` 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:

Այս տուրից հետո էլ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է:

Այս խորագրի վերջին նյութերը