Աշխարհ

18.04.2021 08:29


Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Տորինո»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 22 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի «Տորինո»-«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Այժմ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Թիմն ունի 54 միավոր: Առաջատարը 74 միավորով «Ինտեր»-ն է:

Այս խորագրի վերջին նյութերը