Աշխարհ

13.04.2021 16:06


«Ալիևը վիրավորում է հայ զինվորների հիշատակը»․ Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորն անդրադարձել է Բաքվում բացված ռազմական ավարի պարկին

«Ալիևը վիրավորում է հայ զինվորների հիշատակը»․ Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավորն անդրադարձել է Բաքվում բացված ռազմական ավարի պարկին

Հույն քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլակիսը դատապարտել է Բաքվում բացված ռազմական ավարի պարկը, հայտնում է Greek City Times-ը։

Պատագամավորը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ հիմնելով «բարբարոսության» պարկ։

«Միջազգային կազմակերպությունները չեն կարող լուռ անցնել մարդկության համար ամոթալի այս միջնադարյան պրակտիկայի կողքով»,-ասել է Նիկոս Անդրուլակիսը։

Նախօրեին Բաքվում բացվել է ռազմական ավարի պարկ, որն այցելել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Պարկում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում:

Այստեղ ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, փոքր զենքեր և ռազմական մեքենաներ: Պարկում են գտնվում նաև «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական կողմն արձակել է Ադրբեջանի տարածք:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը