Աշխարհ

11.04.2021 21:52


«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում` աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն դուրս եկավ փոխարինման 68-րդ րոպեին:

«Ռոմա»-ն հաղթեց նվազագույն հաշվով: Այս տուրից հետո «մայրաքաղաքայինները» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում են 7-րդ տեղում և ունեն 54 միավոր: Առաջատարը «Ինտեր»-ն է, որն ունի 74 միավոր:

Այս խորագրի վերջին նյութերը